Սանչեսը չի վերադառնա Բարսելոնա. Խավին այլ ծրագրեր ունի

Սանչեսը չի վերադառնա Բարսելոնա. Խավին այլ ծրագրեր ունի

18/12/2021 - 11:35

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի վերադառնա «Բարսելոնա»։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին մերժել է չիլիացի ֆուտբոլիստին իր թիմին հրավիրելու տարբերակը։

Ավելի վաղ խոսակցություններ տարածվեցին, որ «Բարսելոնան» «Ինտերին» առաջարկել է Լյուկ դե Յոնգին փոխանակել Ալեքսիս Սանչեսի հետ։

Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ երկու ակումբները բանակցություններ են վարել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել։

Բացի դրանից, Խավիի տրանսֆերային հիմնական նպատակը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին ձեռք բերելն է։

Իսպանացի մասնագետը չի ցանկանում ռիսկի դիմել և մտադիր չէ թիմ հրավիրել տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստների, այդ պատճառով էլ մերժել է Սանչեսի տարբերակը։

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը 2011-2014 թթ. արդեն հանդես եկել է «բալուգրանասի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 141 հանդիպում` դառնալով 46 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023