Պաշտոնական. Ֆերրան Տորեսը տեղափոխվեց Բարսելոնա

Պաշտոնական. Ֆերրան Տորեսը տեղափոխվեց Բարսելոնա

28/12/2021 - 17:54

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ կատալոնական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 55 մլն եվրո, որին հետագայում բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 10 միլիոն։

Իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, Տորեսի պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։

Նշենք, որ «Բարսելոնան» իր նորեկին կներկայացնի հաջորդ երկուշաբթի օրը` հունվարի 3-ին։

Հիշեցնենք, որ Ֆերրան Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023