Մորատայի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Բարսելոնա տեղափոխվելը

Մորատայի գլխավոր նպատակը շարունակում է մնալ Բարսելոնա տեղափոխվելը

03/01/2022 - 14:10

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին», ամենայն հավանականությամբ, կարիրան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի հարձակվողի գլխավոր նպատակը «Բարսելոնա» տեղափոխվելն է։

Հատկանշական է, որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում Մորատայի հետ։

Նշվում է, որ 41-ամյա մասնագետը այդպես էր վարվում նաև Ֆերրան Տորեսի տրանսֆերն իրականացնելուց առաջ։

Աղբյուրի փոխանցմամբ` Մորատայի վարաձակալության ավարտից հետո «Յուվենտուսն» ունենալու է նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու իրավունք, սակայն թուրինյան ակումբը չի պատրաստվում դրա դիմաց «Ատլետիկոյին» վճարել 40 մլն եվրո։

Այդուհանդերձ, «բյանկոներիները» բաց չեն թողնի 29-ամյա հարձակվողին, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխարինող չգտնեն նրա համար։

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան «Բարսելոնայի» ամենասկզբունքային մրցակցի` «Ռեալ Մադրիդի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա հարձակվողը 2020 թ. սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս» և տրանսֆերից ի վեր թուրինյան ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 67 անգամ` դառնալով 27 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023