Տորրեսը տեղափոխվում է Բարսելոնա. կատալոնական ակումբն ավարտին է հասցրել գործարքը

Տորրեսը տեղափոխվում է Բարսելոնա. կատալոնական ակումբն ավարտին է հասցրել գործարքը

23/12/2021 - 12:34

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբն ավարտին է հասցրել այս գործարքը և Տորեսի տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարի 55+10 մլն եվրո։

Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանասի» հետ կկքնի 5 տարվա պայմանագիր։

Հաղորդվում է, որ Տորեսը մոտ օրերս կմեկնի Բարսելոնա, բուժզննում կանցնի «կապտանռնագույնների» համար ու ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։

Այժմ «Բարսելոնան» աշխատում է այն ուղղությամբ, որ որքան հնարավոր է շուտ լուծի թղթաբանական վերջին հարցերը և պաշտոնապես հայտարարի տրանսֆերի մասին։

Այսպիսով, իսպանացի հարձակվողը կդառնա «Բարսելոնայի» ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը։

Հիշեցնենք, որ Ֆերրան Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես 2020 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստը Լա լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2018-2020 թթ. պաշտպանել է «Վալենսիայի» գույները, որի կազմում անցկացրել է 97 հանդիպում` դառնալով 9 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023