Թոփ-5 առաջնությունների Մ-23 տարեկան   ամենաթանկարժեք հարձակվողներն` ըստ CIES-ի

Թոփ-5 առաջնությունների Մ-23 տարեկան ամենաթանկարժեք հարձակվողներն` ըստ CIES-ի

07/12/2021 - 12:11

Սպորտային հետազոտությությությունների միջազգային կենտրոնը` CIES Football Observatory-ն, ներկայացրել է թոփ-5 առաջնությունների Մ-23 տարեկան ամենաթանկարժեք հարձակվողներին։

Ցանկը գլխավորում են միանգամից երեք ֆուտբոլիստներ` Էրլինգ Հալանդը («Բորուսիա Դորտմունդ»), Վինիսիուսը («Ռեալ Մադրիդ») և Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), ովքեր գնահատվել են 150 մլն եվրո։

Նրանց հաջորդել են «Մանչեսթեր Յունայթեդի» երկու վինգերներ` Մեյսոն Գրինվունդն (140 մլն) ու Ջեյդոն Սանչոն (130 մլն)։

Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Ֆերրան Տորեսը («Մանչեսթեր Սիթի», 120 մլն), Ժոաո Ֆելիշը («Ատլետիկո Մադրիդ», 100 մլն), Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 80 մլն), Մուսա Դիաբին («Բայեր, 80 մլն) և Երեմի Պինոն («Վիլյառեալ, 80 մլն)։

Մ-23 տարեկան ամենաթանկարժեք դարպասապահը Ջանլուիջի Դոնարուման է (ՊՍԺ, 80 մլն եվրո), կենտրոնական պաշտպանը` Էրիկ Գարսիան («Բարսելոնա», 80 մլն), եզրային պաշտպանը` Ալֆոնսո Դևիսը («Բավարիա», 120 մլն), հենակետային կիսապաշտպանը` Ջուդ Բելինգհեմը («Բորուսիա Դորտմունդ», 120 մլն), ենթահարձակվողները` Պեդրին («Բարսելոնա») և Ֆլորիան Վիրցը («Բայեր»), ովքեր գնահատվում են 140-մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023