Author Archives: Miqayel

ՉԼ. Հայտնի դարձան 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի բոլոր մասնակցիները։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում հանդես կգան «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Բենֆիկան», «Ինտերը», «Միլանն» ու «Նապոլին»։ Նշենք, որ մրցաշարի 1/4 եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հրանտ-Լեոն Ռանոսը հերթական գոլն է խփել Բավարիա II-ի կազմում🎥

Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Բավարիայի տարածաշրջանային առաջնության 27-րդ տուրում «Բավարիա II»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Թյուրգուչու Մյունխեն» ակումբի նկատմամբ։ «Բավարիայի» երիտասարդական թիմի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 41-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլն ու կրկնապատկեց հաշիվը։ 19-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում անցկացրած 25 խաղում խփել է արդեն 15 գոլ։ […]

Նապոլին ճախրում է` ջախջախելով Այնտրախտին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Այնտրախտի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս հաղթել էր 2:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա Լուչիանո Սպալետիի թիմը գրեթե ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` ջախջախելով 3:0 հաշվով։ Նեապոլիտանական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Օսիմենը, մեկ անգամ էլ աչքի ընկավ […]

Բենզեման գործի մեջ է! Ռեալը կրկին հաղթեց Լիվերպուլին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 5:2 հաշվով։ Դիմակայության պատասխան խաղում, չնայած կողմերն ունեին գոլի հեղինակ դառնալու բազում հնարավորություններ, սակայն գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «սերուցքայիններին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեմայի 79-րդ րոպեին խփած գնդակը։ Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմն […]

Գենտի հարձակվողը գրանցել է եվրագավաթային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկը🎥

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Գենտը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Իստանբուլ Բաշակշեհիրին»` նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ «Գենտի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև 20-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Էմանուել Օրբանը, ով անհավանական ցուցանիշ է գրանցել` ընդամենը 3 րոպեում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Օրբանը թուրքական ակումբի դարպասը գրավել է 31-34-րդ րոպեների ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է Mister […]

Նապոլի – Այնտրախտ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում կմրցի «Այնտրախտի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Նապոլին» հյուրընկալվելիս հաղթել է 2:0 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռեալ Մադրիդ – Լիվերպուլ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոննորի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել է 5:2 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ինտերի գլխավոր տնօրենրը հաստատել է. Լուկակուն կվերադառնա Չելսի

«Ինտերը» չի պատրաստվում երկարաձգել Ռոմելու Լուկակուի վարձակալությունը, որի ավարտից հետո բելգիացի հարձակվողը կվերադառնա «Չելսի»։ Այդ մասին հայտնել է «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան. «Վարձակալությունը նախատեսված էր մեկ մրցաշրջանով, որն ավարտվում է հունիսի 30-ին։ Անկախ մրցելույթներից` մրցաշրջանի վերջում Լուկակուն վերադառնալու է «Չելսի»։ Պետք է ընդգծեմ, որ սա արտասովոր մրցաշրջան է։ Խնդիրների առաջ կանգնել ենք ոչ միայն […]

FootGoal. Տարվա գլխավոր խաղը. Հայաստան vs Թուրքիա🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբի առաջին տուրի Հայաստան – Թուրքիա հանդիպմանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պորտուի դեմ հանդիպումը հոբելյանական է եղել Հենրիխ Մխիթարյանի համար

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ. հանդիպումն ավարտվեց 0:0, ինչը թույլ տվեց «ներաձուրիներին» ընդհանուր դիմակայությունում հաղթել 1:0 հաշվով և դուրս գալ հաջորդ փուլ։ Միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ «Վիշապների» դեմ հանդիպումը հոբելյանական է եղել 34-ամյա ֆուտբոլիստի համար։ Բանն այն է, որ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրել […]

1 892 893 894 895 896 2,107