Պորտուն ու Ինտերը չպարզեցին հաղթողին. «ներաձուրիները»` ՉԼ 1/4 եզրափակիչում են

Պորտուն ու Ինտերը չպարզեցին հաղթողին. «ներաձուրիները»` ՉԼ 1/4 եզրափակիչում են

15/03/2023 - 02:08

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա այն, որոշ վերապահումներով, անցավ հասար պայքարում, որի ընթացքում այդպես էլ դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով, ինչի արդյունքում «Ինտերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 1:0` նվաճելով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Նշենք, որ միլանյան ակումբը վերջին անգամ մրցաշարի այդ փուլ հասել էր 2010/11 մրցաշրջանում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023