Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի  հավաքականում

Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի հավաքականում

14/03/2023 - 16:02

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Բավարիայի» երիտասարդական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին։

Նշենք, որ Ռանոսը 2018 թ. հուլիսից հանդես է գալիս «Բավարիայի» համակարգում։ Նա 2022/23 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Բավարիա II», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023