Գենտի հարձակվողը   գրանցել է եվրագավաթային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկը🎥

Գենտի հարձակվողը գրանցել է եվրագավաթային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկը🎥

16/03/2023 - 00:16

Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Գենտը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Իստանբուլ Բաշակշեհիրին»` նվաճելով մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։

«Գենտի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև 20-ամյա նիգերիացի հարձակվող Գիֆթ Էմանուել Օրբանը, ով անհավանական ցուցանիշ է գրանցել` ընդամենը 3 րոպեում դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Օրբանը թուրքական ակումբի դարպասը գրավել է 31-34-րդ րոպեների ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, 20-ամյա ֆուտբոլիստը գոլերը խփել է ընդամենը 3 րոպե 24 վայրկյանում` դառնալով եվրագավաթային մրցաշարերի պատմության ամենաարագ հեթ-տրիկի հեղինակը։

Ընդ որում, սա ֆուտբոլի պատմության երկրորդ ամենաարագ հեթ-տրիկն է և զիջում է միայն Սադիո Մանեի ցուցանիշին, ով «Սաութհեմպտոնում» հանդես գալու տարիներին 2015 թվականին «Աստոն Վիլլայի» դարպասը երեք անգամ գրավել է ընդամենը 2 րոպե 56 վայրկյանում։

Հատկանշական է, որ Օրբանը դարձել է նաև ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ է գրանցել Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում։

Վերջում հավելենք, որ Գիֆթ Էմանուել Օրբանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է համալրել «Գենտի» շարքերը և անցկացրած 9 խաղում դարձել է արդեն 12 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023