Բենզեման գործի մեջ է! Ռեալը կրկին հաղթեց Լիվերպուլին🎥

Բենզեման գործի մեջ է! Ռեալը կրկին հաղթեց Լիվերպուլին🎥

16/03/2023 - 01:51

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 5:2 հաշվով։

Դիմակայության պատասխան խաղում, չնայած կողմերն ունեին գոլի հեղինակ դառնալու բազում հնարավորություններ, սակայն գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «սերուցքայիններին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեմայի 79-րդ րոպեին խփած գնդակը։

Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմն այս խաղում հաղթեց 1:0, իսկ ընդհանուր դիմակայությունում` 6:2 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023