Ինտերի գլխավոր տնօրենրը հաստատել է. Լուկակուն կվերադառնա Չելսի

Ինտերի գլխավոր տնօրենրը հաստատել է. Լուկակուն կվերադառնա Չելսի

15/03/2023 - 19:37

«Ինտերը» չի պատրաստվում երկարաձգել Ռոմելու Լուկակուի վարձակալությունը, որի ավարտից հետո բելգիացի հարձակվողը կվերադառնա «Չելսի»։

Այդ մասին հայտնել է «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան.

«Վարձակալությունը նախատեսված էր մեկ մրցաշրջանով, որն ավարտվում է հունիսի 30-ին։

Անկախ մրցելույթներից` մրցաշրջանի վերջում Լուկակուն վերադառնալու է «Չելսի»։

Պետք է ընդգծեմ, որ սա արտասովոր մրցաշրջան է։ Խնդիրների առաջ կանգնել ենք ոչ միայն մենք, այլև մյուս բոլոր ակումբները։ Այս ամենը կապված է ԱԱ-2022-ով պայմանավորված դադարի հետ։

Լուկակուն չի կարողանում վերականգնել նախկին մարզավիճակը, որը նրա գլխավոր զենքն էր։ Այդ տեսանկյունից սա արդեն այն Լուկակուն չէ, ում նախորդ տարիներին տեսել ենք»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2019-2021 թթ. (95 հանդիպում, 64 գոլ), ինչից հետո 113 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Չելսի», սակայն ընթացիկ մրցաշրջանից առաջ վարձավճարով վերադարձավ միլանյան ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը դաշտ է դուրս եկել 18 անգամ` խփելով միայն 5 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023