Ըմբշամարտի ԵԱ. Վիգեն Նազարյանը մեկնարկեց հաղթանակով
Խորվաթիայի մայրաքաղ Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 21-ին, պայքարն են սկսել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Վիգեն Նազարյանը (87 կգ) որակավորման փուլում 8:7 հաշվով համառ պայքարում հաղթեց Լեհաստանը ներկայացնող մրցակցին` դուրս գալով մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am