Բայերը փայլեց` ջախջախիչ հաղթանակով դուրս գալով Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ🎥

Բայերը փայլեց` ջախջախիչ հաղթանակով դուրս գալով Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ🎥

21/04/2023 - 01:02

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բայեր Լևերկուզենն» Անդերլեխտի «Լոտո Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց բելգիալան «Յունիոն Սենթ Ժիլուազի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում «Բայերը» հիասքանչ տեսք ուներ և մրցակցին ջախջախեց 4:1 հաշվով։

Խաբի Ալոնսոյի թիմից մեկական անգամ աչքի ընկան Մուսա Դիաբին, Միտչել Բակերը, Ժերեմի Ֆրիմպոնգն ու Ադամ Հլոժեկը։

Տանտերերի միակ գոլը խփեց Կասպեր Տերհոն։

Այսպիսով, «դեղագործներն» ընդհանուր դիմակայությունում հաղթեցին 5:2 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023