Ման. Յունայթեդի կատարյալ ձախողումը. Սևիլիան ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

Ման. Յունայթեդի կատարյալ ձախողումը. Սևիլիան ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

21/04/2023 - 00:46

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Պատասխան խաղում անդալուսական ակումբը պարզապես շոկի ենթարկեց «կարմիր սատանաներին»` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմից դուբլի հեղինակ դարձավ Յուսեֆ Էն-Նեսիրին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լոյիկ Բադեն։

Այսպիսով, «Սևիլիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Յուվենտուսի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023