ԱԶ Ալկմարի comeback-ը. հոլանդական ակումբը 11-մետրանոցներով հաղթեց Անդերլեխտին🎥

ԱԶ Ալկմարի comeback-ը. հոլանդական ակումբը 11-մետրանոցներով հաղթեց Անդերլեխտին🎥

20/04/2023 - 23:34

Կոնֆերենցիաների լիգիայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «ԱԶ Ալկմարը» սեփական հարկի տակ մրցեց «Անդերլեխտի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում բելգիական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։

Պատասխան խաղում Ալկամարը ներկայացնող ակումբը հանդիպման արդեն 13-րդ րոպեին հետ բերեց կորցրածը. դուբլի հեղինակ դարձավ Վանգելիս Պավլիդիսը։

Հետագայում էլ «Ազ Ալկմարն» ուներ խաղային հսկայական առավելություն և բազմիցս կարող էր դառնալ գոլի հեղինակ, սակայն ինչպես հիմնական, հետագայում նաև լրացուցիչ ժամանակում հաշվի մեջ նոր փոփոխություններ չեղան։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին հոլանդական ակումբի ֆուտբոլիստները` հաղթելով 4:1 հաշվով։

Այսպիսով, «ԱԶ Ալկմարը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023