Հայաստանի հավաքականի համար ավարտվեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մեժլում Մեժլումյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտում 5:4 հաշվով հաղթեց վրացի Շոթա Ֆերթանաձեին։ Մեժլումյանը բրոնզե եզրափակիչում 7:5 հաշվով առավելության հասավ Նիկոլաս Շտեսլեի (Գերմանիա) նկատմամբ։ Այսպիսով, 23-ամյա հայ ըմբիշն առաջին անգամ դարձավ մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մեժլում Մեժլումյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտ անցկացրեց Շոթա Ֆերթանաձեի (Վրաստան) դեմ` համառ պայքարելում հաղթելով 5:4 հաշվով։ Այսպիսով, Մեժլումյանը կպայքարի բրոնզե մեդալի համար կգոտեմարտի գերմանացի Նիկոլաս Շտեսլեի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվում է ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Մեժլում Մեժլումյանը (61 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի վրացի Շոթա Ֆարտենաձեի դեմ։ Հայկ Պապիկյանը (74 կգ) նույնպես սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և կմրցի իսպանացի մրցակցի հետ։ Հայ ըմբիշները հաղթելու դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտերի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված են 17:00-ից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարն սկսեց դեռևս փետրվարի 16-ին և հաղթելով մեկնարկային գոտեմարտերում` դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչում 24-ամյա ըմբիշը գոտեմարտեց վրացի Ակակի Կեմերտելիձեի դեմ` հաղթելով 7:3 հաշվով։ Այսպիսով, Արման Անդրեասյանը առաջին դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարն սկսեց դեռևս փետրվարի 16-ին և, հաղթելով բոլոր գոտեմարտերում, դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչում Անդրեասյանը գոտեմարտելու է վրացի Ակակի Կեմերտելիձեի դեմ։ Գոտեմարտն ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարն սկսեց փետրվարի 16-ին և մեկնարկային երկու գոտեմարտերում ժամկետից շուտ 10:0 հաշվով ջախջախեց մրցակիցներին` դուրս գալով եզրափակիչ։ Եզրափակիչում Հարությունյանը մրցեց թուրք Մուհամեթ Կարավուսի դեմ և կրկնեց պատմությունը` նույն` 10:0 հաշվով ժամկետից շուտ ջախջախելով մրցակցին։ Գոտեմարտը տևեց 1 րոպեից քիչ։ Այսպիսով, Արսեն […]
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արսեն Հարությունյանը (57 կգ) փետրվարի 16-ին պայքարն սկսեց 1/4 եզրափակիչից և մեկնարկային երկու գոտեմարտում հաղթեց 10:0 հաշվով` դուրս գալով եզրափակիչ։ Հարությունյանը եզրափակիչում գոտեմարտելու է թուրք Մուհամեթ Կարավուսի դեմ։ Գոտեմարտի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայկ Պապիկյանը (74 կգ) և Կնայզ Իբոյանը (92 կգ) մեկնարմային գոտեմարգերում հաղթելուց հետո դուրս էին եկել համապատասխանաբար 1/8 և 1/4 եզրափակիչ։ Այդուհանդերձ, հայ ըմբիշները պարտվեցին հաջորդ մրցակիցներին` լքելով պայքարը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առատնությունը։ Հայկ Պապիկյանը մեկնարկեց որակավորման փուլից և 3:3 հաշվով հաղթեց լեհ Կշիշտոֆ Օլենցզինին։ Հայ ըմբիշն առավելության հասավ վերջինը միավոր վաստակելու շնորհիվ։ Պապիկյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Կնյազ Իբոյանը (92 կգ) պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից և 2:1 հաշվով հաղթեց Յարոսլավ Իադկովսկուն (Բելռաուս)` դուրս գալով 1/4 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 2 3 20

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023