Գործարքը կայացած է. Լուիս Էնրիկեն կնշանակվի ՊՍԺ-ի մարզիչ
ՊՍԺ-ն շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Լուիս Էնրիկեն։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, որ իսպանացի մասնագետի նշանակման մասին կհայտարարվի միայն «Պարի Սեն-Ժերմենի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ գործող պայմանագրի խզման հարցը լուծելուց հետո։ […]