Author Archives: Miqayel

Դավիդ դե Խեան դարձել է ազատ գործակալ

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքն, ակումբի դարպասապահ Դավիդ դե Խեայի գործող պայմանագիրը սպառվել է։ Այդուհանդերձ, «կարմիր սատանաները» հաստատում են, որ կողմերի միջև պայամանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները շարունակվում։ Այսպիսով, իսպանացի դարպասապահը ներկա պահին ազատ գործակալի կարգավիճակ է ստացել։ Հավելենք, որ 32-ամյա դարպասապահը մանկունյական ակումբի կազմում հանդես է գալիս 2011 թ. հուլիսից` անցկացրած 545 խաղում […]

Բարսելոնան մտադիր է Ժիրոնայից վերադարձնել իր սանին

«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կիսապաշտպանության ամրապնդման հիմնական թեկնածուներից մեկն է։ Նշվում է, որ Ռոմեուի և «Ժիրոնայի» միջև գործող պայամանագրում առկա է հրաժարագնի կետ, որը 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» պատրաստ են գործարքում ներառել երիտասարդ ֆուտբոլիստիներին` Նիկո Գոնսալեսին, Պաբլո Տորեին, […]

Անգլիացի միլիարդատերը պատրաստ է եղել գնել Բարսելոնայի բաժնետոմսերի 50%-ը

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ն, անգլիացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է եղել դառնալ «Բարսելոնայի» համասեփականատեր։ Այդ մասին հայտնի է դարձել Ineos քիմիական ընկերության սեփականատիրոջ մասին պատմող գրքից, ում պատկանում է նաև Լիգա 1-ում հանդես եկող «Նիցցան»։ 70-ամյա գործարարը «բլաուգրանայի» հետ քննարկել է ակումբի բաժնետոմսերի 50%-ի գնումը։ Բանակցությունների հստակ ժամկետը հայտնի չէ, բայց նշվում է, որ […]

Հայտնի դարձավ ՉԼ որակավորման նախնական փուլի հաղթողը

Իսլանդիայի Կոուպավոգյուր քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման նախնական փուլը։ Որակավորման նախնական փուլին մասնակցում էին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած ամենացածր վարկանիշ ունեցող չորս ակումբները` «Բրեյդաբլիկը» (Իսլանդիա), «Բուդուչնոսծը» (Չեռնոգորիա), «Ատլետիկ Էսկալդեսը» (Անդորրա) և «Տրե Պենեն» (Սան Մարինո)։ Փոքրիկ մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Բուդուչնոսծը» 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Էսկալդեսին», իսկ «Բրեյդաբլիկը» 7:1 հաշվով ջախջախեց «Տրե Պենեին»։ Եզրափակիչում […]

Լիվերպուլը խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել

«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Մերսիսայդյան ակումբն ակտիվացրել է հունգարացի ֆուտբոլիստի գործող պայմանագրով առկա հրաժարագնի կետը, որը 70 մլն եվրո է։ Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանի հրաժարագնի կետն ուժի մեջ էր մինչև սույն թվականի հուլիսի 30-ն, այդ պատճառով […]

Պաշտոնական. Սամուել Ումտիտին հեռացավ Բարսելոնայից

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը խզել է կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2026 թ. հունիսի 30-ին։ Ֆրանսիացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 133 խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա […]

Իրանում հանվել է ֆուտբոլային հանդիպումներին կանանց մարզադաշտ այցելելու արգելքը

Իրանում կանայք այսուհետ կկարողանան մարզադաշտերում ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։ Որոշումը հաստատվել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ «Այսուհետ կանայք կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։ Բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է այս հարցը։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կորոշի, թե ինչպես իրականացնել այդ գործընթացը։ Ներքին […]

Պաշտոնական. Լիվերպուլի կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվեց Լայպցիգ

Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալիուին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վարձակալական պայմանագիրը չի ներառում գնման իրավունք։ Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» շարքերը համալրել է 2022 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 3 գոլի […]

Մեսսիի խփած հիանալի գոլը լավագույնն է ճանաչվել ՉԼ 2022/23 խաղարկությունում🎥

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության լավագույն 10 գոլերը։ Քվեարկության արդյունքում մրցաշարի լավագույն գոլ է ճանաչվել ՊՍԺ-ի արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսիի` «Բենֆիկայի» դեմ խաղում (1:1) խփած գնդակը։ Նշենք, որ լավագույն տասնյակում տեղ են գտել նաև համապատասխանաբար Վինիսիուսի, Էրլինգ Հոլանդի, Դարվին Նունյեսի, Ալեքս Գրիմալդոյի, Ռոդրիի, Կևին դե Բրույնեի, Կարիմ Ադեյեմիի և Կիլիան Մբապեի խփած […]

Քրիստոֆ Գալտիեն բերման է ենթարկվել

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ու նրա որդին` Ջոն Վալովիչ-Գալտիեն, հունիսի 30-ին, ռասայական կամ կրոնական հողի վրա խտրականության կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ Աղբյուրի փոխանցմամբ` Գալտիեները ոստիկանական բաժանմունքում հենց այդ կասկածանքով էլ ցուցմունք են տվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քրիստոֆ Գալտիեն «Նիցցայում» աշխատելու տարիներին ակումբի սպորտային տնօրեն […]

1 808 809 810 811 812 2,107