Գործարքը կայացած է. Լյուկա Էրնանդեսը տեղափոխվում է ՊՍԺ

Գործարքը կայացած է. Լյուկա Էրնանդեսը տեղափոխվում է ՊՍԺ

29/06/2023 - 17:36

«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Լյուկա Էրնանդեսը կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմոնան, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը «ռեկորդ մայսթերին» վճարելու է 48-50 մլն եվրո։

Այդ գումարի մեջ ներառված են լինելու նաև տարբեր հավելավճարներ։

27-ամյա պաշտպանը «Պարի Սեն-Ժերմենի» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Ռոմանոն հաստատում է, որ ֆրանսիացի պաշտպանն արդեն Փարիզում է և շուտով բուժզննում կանցնի ՊՍԺ-ի համար։

Նշվում է, որ «Բավարիայի» նախորդ ղեկավարության օրոք Էրնանդեսը համարվում էր անձեռնմխելի ֆուտբոլիստ, սակայն Օլիվեր Կանին և Հասան Սալիհամիջիչին փոխարինելու եկած Յան-Քրիստիան Դրեզենն ու Կարլ-Հայնց Ռումինիգեն փոխել են ակումբի զարգացման ուղղությունները և քաղականությունն, այդ պատճառով էլ որոշել են վաճառել 27-ամյա պաշտպանին։

Ավելացնենք, որ Էրնանդեսը «Բավարիայի» պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Մյունխենյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց 2019 թ. հուլիսին «Ատլետիկո Մադրիդին» վճարել է 80 մլն եվրո։

Հավելենք, որ Լյուկա Էրնանդեսը «Բավարիայի» անցկացրել է 107 հանդիպում` դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023