Բեյլը` Ռոնալդուի մասին. «Երբ  հաղթում էինք 5:0, և եթե նա գոլի հեղինակ չէր դառնում, նետում էր խաղակոշիկները, կարծես զայրացած է»

Բեյլը` Ռոնալդուի մասին. «Երբ հաղթում էինք 5:0, և եթե նա գոլի հեղինակ չէր դառնում, նետում էր խաղակոշիկները, կարծես զայրացած է»

29/06/2023 - 22:20

«Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։

Ինչպիսի՞նն էր Ռոնալդուն։

-Նա շատ լավ տեսք ուներ։ Նրա մոտ պահեր էին լինում, օրինակ, երբ հաղթում էինք 5:0, և եթե նա գոլի հեղինակ չէր դառնում, նետում էր խաղակոշիկները, կարծես զայրացած է։

Սակայն, նա հաճելի խաղընկեր էր։ Երբեք խնդիրներ չեմ ունեցել նրա հետ։

Երբ նա դառնում էր «Ոսկե գնդակի» դափնեկիր, երախտապա՞րտ էր թիմին։

-Կարծում եմ` այո՛, սակայն… Ամեն դեպքում, այո,- վալիացի նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport Bible-ն։

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլն «արքայական» ակումբի կազմում միասին հանդես եկել են 2013-18 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023