Author Archives: Miqayel

Ման. Սիթին Ռայսի ձախողած գործարքը համեմատում է Կուկուրելիայի և Մագուայեր չկայացած տրանսֆերների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարից։ «Քաղաքաբնակները» գործարքի հարցում հրաժարվել են կրկնել «Արսենալի» ռեկորդային առաջարկը, որը եղել է 100+5 մլն ֆունտ։ ESPN-ը հաղորդում է, որ ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը բավական հանգիստ է և այս ձախողած գործարքը համեմատում է Մարկ Կուկուրելիայի, Կալիդու Կուլիբալիի, Ժորժինիոյի ու […]

Լիվերպուլը պատրաստ է Մբապեի տրանսֆերի հարցում անհավանական առաջարկ կատարել ՊՍԺ-ին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան կրկին անորոշ է։ Հայտնի է, որ 24-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի ղեկավարությայնն արդեն տեղեկացրել է, որ չի պատրաստվում օգտվել գործող պայմանագրում առկա հատուկ կետից և այն 2024 թ. հունիսին չի երկարաձգելու ևս մեկ տարով։ Այժմ «Պարի Սեն-Ժերմենը» մտադիր է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Մբապեին, որպեսզի վերջինս հաջորդ տարի ակումբից […]

Ման. Սիթին դուրս է եկել Դեկլան Ռայսի համար մղվող պայքարից

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարը կարծես թե մոտ է հանգուցալուծում ստանալուն։ Ինչպես արդեն հայտնել ենք, «Արսենալը» գործարքի հարցում «Վեսթ Հեմին» ռեկորդային առաջարկ է կատարել, որի դիմաց պատրաստ է վճարել 100+5 մլն ֆունտ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` այդ լուրն իմանալուց հետո «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարներն արտահերթ նիստ են անցկացրել, որի ընթացքում հանգել են […]

Գործարքը կայացած է. Ռուբեն Լոֆթուս-Չիկը տեղափոխվում է Միլան

«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆթուս-Չիկը կարիերան կշարունակի «Միլանի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ռոսոներիներն» «ազնվականներին» վճարելու են 16 մլն եվրո։ Լոնդոնյան ակումբը հետագայում ևս 4 մլն եվրո կվաստակի տարբեր հավելավճարների տեսքով։ Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքելու, որի մանրամասները […]

Գործարքը կայացած է. Ջեյմս Մեդիսոնը տեղափոխվում է Տոտենհեմ

«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խցանները» վճարելու են 45 մլն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Ռոմանոն հաստատում է, որ գործարքի հարցում տեղի ունեցած բանակցություններում անմիջական մասնակցություն է ունեցել […]

Բավարիան պայմանագիր է համաձայնեցրել Քեյնի հետ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիան» լրջորեն հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, ում տրանսֆերի հարցում «ռեկորդ մայսթերն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «խցաններին»։ Մյունխենյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 70 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` անգլիացի հարձակվողը նույնպես կողմ է համալրել «Բավարիայի» շարքերը, որի հետ […]

Արսենալը ռեկորդային առաջարկ է կատարել Վեսթ Հեմին

«Վեսթ Հեմի» կիսապաշպտան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարը շարունակվում է։ 24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդներից մեկն` «Արսենալը», գործարքի հարցում հերթական առաջակն է կատարել «մրճահարներին»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով The Athletic-ին, «զինագործները» գործարքի դիմաց առաջարկել են 105 մլն ֆունտ։ Նշվում է, որ եթե գործարքը կայանա, «Արսենալը» 100 մլն ֆունտը վճարելու է […]

Եվրոպական գրանդը առաջարկ է կատարել Տոտենհեմին` Քեյնին ձեռք բերելու համար

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով The Athletic-ի լրագրող Դավիդ Օրշտային, հայտնում է, որ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բավարիան»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ռեկորդ մայսթերը» գործարքի հարցում առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «խցաններին»։ Մյունխենյան ակումբն առաջարկել է 70 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ […]

Գործարքը կայացած է. Թիմոտի Վեան տեղափոխվում է Յուվենտուս

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոտի Վեան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «շներին» վճարելու են 12 մլն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 2 մլն եվրո։ Հունիսի 29-ին ամերիկացի […]

Վեսթ Հեմը մերժել է Ման. Սիթիի տրանսֆերային անհավանական առաջարկը

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» լուրջ պայքար են մղում։ Ժամեր առաջ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «քաղաքաբնակները» 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «մրճահարներին» առաջարկել է 80+10 մլն ֆունտ։ Այդուհանդերձ, լոնդոնյան ակումբը մերժել է այդ առաջարկը։ Անցնող օրերին «Արսենալը» Ռայսի դիմաց «Վեսթ Հեմին» առաջարկել էր 75+15 մլն ֆունտ, սակայն […]

1 811 812 813 814 815 2,107