Գործարքը կայացած է. Բրոզովիչը տեղափոխվում է Ալ Նասր

Գործարքը կայացած է. Բրոզովիչը տեղափոխվում է Ալ Նասր

30/06/2023 - 09:36

«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Նասրը» «ներաձուրիներին» կվճարի 23 մլն եվրո։

Խորվաթ ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ այդ ընթացքում վերջինս վաստակելու է մոտ 100 մլն եվրո։

Սպասվում է, որ հունիսի 30-ին Բրոզովիչը բուժզննում կանցնի նոր ակումբի համար և կստորագրի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ «Ալ Նասրի» կազմում է հանդես գալիս նաև Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ վերջերս ակումբն ավարտին է հասցրել նաև «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի տրանսֆերը։

Հավելենք, որ Մարցելո Բրոզովիչն «Ինտերի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. հունվարից` անցկացրած 330 խաղում դառնալով 31 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023