Author Archives: Miqayel

Թրիլլեր Լոնդոնում. Չելսին ջախջախեց Տոտենհեմին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես անհավանական սցենարով։ «Խթանները» հանդիպման հենց մեկնարկից ճնշում էին գործադրում և արդեն 6-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկիի խփած գոլի շնորհիվ ատաջ անցան հաշվի մեջ։ Շատ չանցած տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը, սակայն 14-րդ րոպեին […]

«Գժանոց» Լոնդոնում. չեղարկած երեք գոլ, կարմիր քարտ ու 11-մետրանոց Տոտենհեմ – Չելսի հանդիպման առաջին կեսում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայանում է Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի մրցում է «Չելսիի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես խելահեղ սցենարով։ Առաջին կեսում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը VAR համակարգի օգնության միջոցով երեք անգամ չեղարկեց դարպասի գրավումները, դաշտից հեռացրեց «խթանների» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին։ […]

Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլսիտների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչկ ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ման. Սիթի», Անգլիա), Լուկաս Պերի («Բոտաֆոգո») Պաշտպաններ – Գլեյսոն Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Նինո («Ֆլումինենսե»), Էմերսոն Ռոյալ («Տոտենհեմ», Անգլիա), Կարլոս […]

Պույոլ. «Եթե Վինիսիուսը փոխի իր վարքագիծն, ավելի մեծ ճանաչում կունենա»

«Բարսելոնայի» լեգենդար նախկին ավագ Կարլես Պույոլը խոսել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուսի վարքագծի մասին. «Վինիսիուսը հոյակապ ֆուտբոլիստ է։ Ես կցանկանայի զրուցել նրա հետ առանձին իր վարքագծի մասին և ասել իմ անձնական կարծիքը։ Ես նրա հետ կզրուցեի ինչպես թիմակիցներ։ Վինիսիուսը լուծում է հանդիպման ելքեր` ստիպելով հիանալ իր խաղով։ Եթե նա փոխի իր վարքագիծն, ավելի մեծ ճանաչում […]

Յուվենտուսը շարունակում է տպավորիչ հաղթարշավն` առավելության հասնելով նաև Ֆիորենտինայի նկատմամբ 🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Յուվենտուսը» Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 10-րդ րոպեին Ֆաբիո Միրետիի խփած միակ գնդակը։ Նշենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը։ «Յուվենտուսն», առհասարակ, ներքին առաջնության շրջանակում անցկացրած վերջին […]

Ռեալը սայթաքում է` միավորներ կորցնելով Ռայո Վալեկանոյի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերբաբեու» մարզադաշտում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, միևնույն է, Կառլո Անչելոտի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։ Հանդիպման հերոս դարձավ հյուրերի 29-ամյա հյուսիսմակեդոնացի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ով կատարեց 5 սեյվ։ Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» […]

Թրիլլեր Հռոմում. Ռոման ֆանտաստիկ comeback արեց Լեչչեի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Լեչչեի» դեմ։ «Գայլերն» արդեն 5-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Ռոմելու Լուկակուն վրիպեց 11-մետրանոցից. հյուրերին փրկեց դարպասապահ Վլադիմիրո Ֆալկոնեն։ Հետագայում էլ «ջալոռոսիները» վերահսկում էին հանդիպման ընթացքն ու խաղային առավելություն ունեին, սակայն Ժոզե Մոուրինիոյի թիմը ոչ մի կերպ չէր կարողանում բացել հաշիվը։ Դեռ ավելին` […]

Դարվին Նունյեսի անհավատալի վրիպումը դատարկ դարպասի դիմաց Լութոնի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Մերսիսայդյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի կենտրոնական հարձակվող Դարվին Նունյեսը, ով 70-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն դատարկ դարպասի դիմաց անհավատալի վրիպում թույլ տվեց` հարվածելով բարձր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Լիվերպուլը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից Լութոն Թաունի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։ 80-րդ րոպեին «Լութոնի» կազմից հաշիվը բացեց Թահիթ Չոնը, իսկ մերսիսայդյան ակումբին 90+5-րդ րոպեին պարտությունից փրկեց Լուիշ Դիասը։ Այս ոչ-ոքիից հետո […]

Լև Յաշինի անվան մրցանակ. քվեարկության արդյունքներն` ըստ ստացած միավորների

Հեղինակավոր France Football պարբերականը ներկայացրել է Լև Յաշինի անվան մրցանակի քվեարկության արդյունքներն` ըստ դարպասապահների ստացած միավորների. Հիշեցնենք, որ Լև Յաշինի անվան մրցանակը ճանաչվում է տարվա լավագույն դարպասապահ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 699 700 701 702 703 2,107