Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Տոտենհեմը» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ 45 րոպեների ընթացքում «խթանները» պարզապես շոկի ենթարկեցին մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմից մեկական գոլ խփեցին Ջեյմս Մեդիսոնը, Բրենան Ջոնսոնը, Հին Մին Սոնն ու Տիմո Վերները։ Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Էվերթոնի» դեմ։ Հանդիպմումն անցավ համառ և գոլատատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Խթանների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 10 գոլ։ «Իրիսների» գոլերը խփեցին Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ու Ջարեդ Բրանթվեյթը։ Վերջինս մերսիսայդյան ակումբին պարտությունից փրկեց 90+4-րդ րոպեին։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկօղլուն կատակել է` նշելով, որ ակումբը ձեռքից բաց է թողել Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը. «Միակ բանը, որից հիասթափված ենք այն է, որ Հեմիլթոնն այլ թիմ տեղափովխվեց։ Զգում էի, որ մենք նրա հետ պայմանագիր կնքելու լավ հնարավորություն ունենք, բայց ակումբն այդ քայլը ճիշտ չհամարեց։ Մեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Կարմիր սատանաների» գոլերը խփեցին Ռասմուս Հոյլունդն ու Մարկուս Ռեշֆորդը, իսկ «խթանների» կազմից աչքի ընկան Ռիշարլիսոնը և Ռոդրիգո Բենտանկուրը։ Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» […]
Ավելին
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «խթանները» հաղթեցին 1:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմին հաղթանակ պարգևեց 78-րդ րոպեին Պեդրո Պորոյի խփած հիասքանչ գոլը։ Այսպիսով, Լոնդոնյան ակումբը դուրս եկավ Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Բրայթոնը» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիանալի և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «ճայերի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Ժոաո Պեդրոն, ով իր անվան դիմաց գրանցեց դուբլ և մեկ ասիստ։ Ռոբերտո Դե Ձերբիի թիմից մեկ գոլ էլ խփեցին Ջեք Հինշելվուդը և Պերվիս Էստուպինիանը։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։ Լոնդոնյան ակումբը պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց` 4:1 հաշվով ջախջախելով «կաչաղակներին»։ Անգե Պոստեկօղլուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, մեկական գոլ էլ խփեցին Դասթին Ուդոջին ու Հին Մին Սոնը։ Նշենք, որ հարավկորեացի հարձակվողը նաև երկու ասիստ կատարեց այս խաղում։ Ինչ վերաբերում է Ռիշարլիսոնին, ապա բրազիլացի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Կարելի է ասել` հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Հին Մին Սոնը բացեց հաշիվն ու առաջ մղեց լոնդոնյան ակումբին։ Այդուհանդերձ, արդեն 9-րդ րոպեին հարավկորեացի հարձակվողը վերադարձրեց «պարտքն» ու գրավեց սեփական դարպասը, ինչից հետո […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, Էնջ Պոստեկօղլուն («Տոտենհեմ») ճանաչվել է առաջնության՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պոստեկօղլուն ռեկորդային ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայի շրջանակում՝ դառնալով առաջին մասնագետը, ով աշխատանքային առաջին երեք ամիսների ընթացքում նույնքան անգամ ստացել է «Ամսվա լավագույն մարզիչ» մրցանակը: Ավելի վաղ ավստրալացի մասնագետը ճանաչվել էր նաև օգոստոս և սեպտեմբեր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ մայրաքաղաք Լոնդոնում, որտեղ «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես անհավանական սցենարով։ «Խթանները» հանդիպման հենց մեկնարկից ճնշում էին գործադրում և արդեն 6-րդ րոպեին Դեյան Կուլուսևսկիի խփած գոլի շնորհիվ ատաջ անցան հաշվի մեջ։ Շատ չանցած տանտերերը նաև կրկնապատկեցին իրենց առավելությունը, սակայն 14-րդ րոպեին […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023