Լիվերպուլը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից Լութոն Թաունի դեմ խաղում 🎥

Լիվերպուլը մեծ դժվարությամբ խուսափեց պարտությունից Լութոն Թաունի դեմ խաղում 🎥

05/11/2023 - 22:37

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Լութոն Թաունի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը։

80-րդ րոպեին «Լութոնի» կազմից հաշիվը բացեց Թահիթ Չոնը, իսկ մերսիսայդյան ակումբին 90+5-րդ րոպեին պարտությունից փրկեց Լուիշ Դիասը։

Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Լութոնը», 6 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023