Ռեալը սայթաքում է` միավորներ կորցնելով Ռայո Վալեկանոյի դեմ խաղում 🎥

Ռեալը սայթաքում է` միավորներ կորցնելով Ռայո Վալեկանոյի դեմ խաղում 🎥

06/11/2023 - 09:32

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի վերջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերբաբեու» մարզադաշտում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, միևնույն է, Կառլո Անչելոտի թիմը չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոս դարձավ հյուրերի 29-ամյա հյուսիսմակեդոնացի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին, ով կատարեց 5 սեյվ։

Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 29 միավոր և նահանջեց 2-րդ հորիզոնական` Լա լիգայի առաջատարությունը զիջելով «Ժիրոնային», որի ակտիվում կա 31 միավոր։

«Ռայոն», 18 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023