Յուվենտուսը շարունակում է տպավորիչ հաղթարշավն` առավելության հասնելով նաև Ֆիորենտինայի նկատմամբ 🎥

Յուվենտուսը շարունակում է տպավորիչ հաղթարշավն` առավելության հասնելով նաև Ֆիորենտինայի նկատմամբ 🎥

06/11/2023 - 11:52

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Յուվենտուսը» Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 10-րդ րոպեին Ֆաբիո Միրետիի խփած միակ գնդակը։

Նշենք, որ թուրինյան ակումբն Ա սերիայի շրջանակում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը։

«Յուվենտուսն», առհասարակ, ներքին առաջնության շրջանակում անցկացրած վերջին 6 խաղերում դարպասն անառիկ է պահել։

Անցկացրած 11 խաղում «բյանկոներիները» բաց են թողել ընդամենը 6 գնդակ և «Ինտերի» հետ ունեն պաշտպանական լավագույն ցուցանիշը։

Այս հաղթաբակից հետո «զեբրերը» վաստակեցին 26 միավոր և զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը։

«Ֆիորենտինան», 17 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023