Author Archives: Miqayel

Դրամա Սևիլիայում. Բարսան 90-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բետիսի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Սևիլիայի» դեմ։ «Բլաուգրանայի» համար հանդիպումը բավական լավ ընթացք էր ստացել, և Խավիի թիմը Ֆերրան Տորեսի դուբլի շնորհիվ 48-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, տանտերերն իրենց մեջ ուժ գտան և շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև հավասարեցրին հաշիվը։ […]

Լիվերպուլը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Բորնմութին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլը» «Վիտալիթի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը երկրորդ 45 րոպեների ընթացքում, պարզապես, փայլուն հանդիպում անցկացրեց` «բալերին» ջախջախելով 4:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Դարվին Նունյեսն ու Դիոգու Ժոտան։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 48 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի […]

Թրիլլեր Մադրիդում. Ռեալը 90+9-րդ րոպեին ֆանտաստիկ comeback արեց Ալմերիայի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ալմերիայի» դեմ։ Հանդիպումը, պարզապես, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 37-րդ վայրկյանին հյուրերը Լարժի Ռամազանիի ջանքերով բացեցին հաշիվը։ Առաջին խաղակեսում «արքայական» ակումբն այդպես էլ ուշքի չեկավ նման մեկնարկից և ոչ մի  գոլային պահ չստեղծեց Լուիշ Մաշիմիանուի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Դեռ ավելին` […]

Բավարիայի ֆիասկոն! Վերդերը հյուրընկալվելիս հաղթեց «ռեկորդ մայսթերին» 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Վերդերի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ Բրեմենից ժամանած հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Օլե Վերների թիմին հաղթանակ պարգևեց 59-րդ րոպեին Միչել Վայզերի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Վերդերի» դարպասապահ Միքայել Ցեթերերը, ով կատարեց 6 սեյվ։ Այս հաղթանակից […]

Պաշտոնական. Վալերի Ծառուկյանը տեղափոխվեց Պարի ՆՆ

Ինչպես տեղեկացնում է «Պարի ՆՆ»-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը` ՖԱԼ-ը ներկայացնող «Ալանիայի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հեղինակավոր Transfermarkt կայքը հայտնում է, որ Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ալանիային» վճարել է 100 հազ. եվրո։ Հավելենք, որ Ծառուկյանը «Ալանիայի» կազմում […]

Ալմերիայի կիսապաշտպանի ֆանտաստիկ գոլը Ռեալի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ալմերիան» հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպման 43-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Էդգար Գոնսալեսը հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ալմերիան 37-րդ վայրկյանին բացեց հաշիվը Ռեալի դեմ խաղում🎥

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում առաջնության հետնապահ «Ալմերիան» հյուրընկալվելիս մրցում է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 37-րդ վայրկյանին հյուրերը Լարժի Ռամազանիի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անվանի երեք ակումբներ հետաքրքրված են եղել Տիկնիզյանի ծառայություններով

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։ Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չի ատացել։ Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել […]

ՊՍԺ-ն անհավանական աշխատավարձ է առաջարկել Մբապեին

ՊՍԺ-ն փորձում է անել ամեն ինչ` Կիլիան Մբապեին իր շարքերում պահելու համար։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել և այդ ընթացքում վերջինիս պատրաստ է վճարել 400 մլն եվրո աշխատավարձ (տարեկան` 100 մլն եվրո)։ «Եթե հաստատենք, որ եթե խնդիրը փողն է, ինչպես ներկայացնում է Մբապեի […]

Փյունիկի ֆուտբոլիստներն ընդհատել են Բիչախչյանի հարցազրույցը 🎥

«Փյունիկն» ու լեհական «Պոգոն Շեցինն» այժմ մարզական հավաք են անցկացնում Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հունվարի 20-ին «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, երբ հարցազրույց էր տալիս ակումբի մամուլի ծառայությանը, «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Արտակ Գրիգորյանը և Էդգար Մալաքյանն ընդհատել են այն։ Վահանը ժպիտով է ընդունել տեղի ունեցածը և հարցազրույցի ընթացքում շեշտել, որ նրանք Հայաստանից են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

1 638 639 640 641 642 2,106