Author Archives: Miqayel

Նաիր Տիկնիզյանը շատ մոտ է Զենիթ տեղափոխվելուն

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Զենիթի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Իվան Կարպովը, կողմերը գործարքի հարցում բանակցություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ գործարքը «Զենիթի» համար արժենալու է 8 մլն եվրո, որը, հավելավճարները ներառյալ, կարող է հասնել մինչև 10 մլն եվրոյի։ Հաղորդվում է, […]

«Բարի լույս, չեմպիոններ». Մխիթարյանի գրառումը սոցցանցերում 📸

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 90+1-րդ րոպեին 1:0 հաշվով հաղթանակ կորզեց «Նապոլիի» դեմ խաղում` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթի։ «Ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։ Հանդիպումից հետո 35-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջորում Սուպերգավաթի տիտղոսով լուսանկարներ է հրապարակել` գրելով. հետևյալը. «Բարի լույս, չեմպիոններ»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հայտնի է, թե որ ակումբի հետ է բանակցում Վարազդատ Հարոյանը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան Չինաստանում շարունակելու տարբերակ ունի։ Sportball24-ին հայտնի է դարձել, որ 31-ամյա պաշտպանը բանակցություններ է վարում «Ցինդաո Վեսթ Քոսթ» ակումբի հետ։ Նշվում է, որ կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են և շատ մոտ են համաձայնության գալուն։ Հավելենք, որ «Ցինդաո Վեսթ Քոսթը» 2024 թ. մրցաշրջանում հանդես է […]

Թրիլլեր AFCON-ում. Գանան Մոզամբիկի դեմ խաղում հաղթանակը բաց թողեց 90+4-րդ րոպեին 🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Գանայի հավաքականը B խմբի շրջանակում մրցեց Մոզամբիկի ընտրանու դեմ։ Հանդիպման մեծ մասում գանացիներն ունեին խաղային առավելություն և Ջորդան Այուի դուբլի շնորհիվ տևական ժականակ հաղթում էին 2:0 հաշվով։ Թվում էր` «սև աստղերը» հեշտ հաղթանակ կտոնեն, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին մոզամբիկցիները, ովքեր մրցավարի կողմից ավելացված ժամանակում կարողացան ոչ միայն կրճատել, […]

Կոտ դ’Իվուարի կատարյալ ֆիասկոն. «փղերը» ջախջախիչ պարտություն կրեցին Հասարակածային Գվինեայից🎥

Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականն A խմբի շրջանակում Աբիջանում մրցեց Հասարածային Գվինեայի ընտրանու դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «փղերը» սեփական երկրպագուների ներկայությամբ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին։ Հասարակածային Գվինեայի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էմիլիո Նսուեն, ով մրցաշարի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 5 գոլ և գլխավորում […]

Հենրիխ Մխիթարյանը նվաճեց կարիերայի 25-րդ տիտղոսը

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»` 8-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։ «Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով նվաճեց կարիերայի հերթական տիտղոսը` 25-րդը։ Մխիթարյանը կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ է դառնում Իտալիայի Սուպերգավաթակիր։ Բացի վերոնշյալ Իտալիայի երկու Սուպերգավաթներից, Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի Սուպերգավաթակիր, 1 անգամ` […]

Ինտերը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Նապոլիի դեմ խաղում` դառնալով Իտալիայի Սուպերգավաթիր

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ինտերը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեց 90+1-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի խփած գոլը։ Նշենք, որ միլանյան ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «Ինտերը» 8-րդ անգամ դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Մահացել է իտալական ֆուտբոլի լեգենդ Լուիջի Ռիվան

79 տարեկան հասակում մահացել է իտալաիան ֆուտբոլի լեգենդ Լուիջի Ռիվան։ Ռիվան Իտալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, որի կազմում հանդես է եկել 1965-1974 թթ.` անցկացրած 42 խաղում դառնալով 35 գոլի հեղինակ։ Ռիվան «սկուադրա աձուրիի» կազմում 1968 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1970 թ.` աշխարհի փոխչեմպիոն։ Ռիվան կարիերայի մեծ մասը` 1963-1978 թթ. անցկացրել է «Կալյարիի» […]

Թոփ-5 առաջնություններում հանդես եկած հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուբոլիստները

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։ Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Transfermarkt կայքը, «թոփ-5 առաջնություններ+բոլոր մրցաշարեր» ձևաչափով, ներկայացրել է հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին. Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր երկու հեթ-տրիկներից մեկը գրանցել է «Բորուսիա Դորտմունդի» (2015 […]

Նապոլի – Ինտեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում միմյանց դեմ կմրցեն «Նապոլին» և «Ինտերը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 636 637 638 639 640 2,106