Լիվերպուլը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Բորնմութին 🎥

Լիվերպուլը ճախրում է` փայլուն խաղով ջախջախելով Բորնմութին 🎥

21/01/2024 - 23:04

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Լիվերպուլը» «Վիտալիթի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Յուրգեն Կլոպի թիմը երկրորդ 45 րոպեների ընթացքում, պարզապես, փայլուն հանդիպում անցկացրեց` «բալերին» ջախջախելով 4:0 հաշվով։

Մերսիսայդյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Դարվին Նունյեսն ու Դիոգու Ժոտան։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 48 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Բորնմութը», 25 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023