Բավարիայի ֆիասկոն! Վերդերը հյուրընկալվելիս հաղթեց «ռեկորդ մայսթերին» 🎥

Բավարիայի ֆիասկոն! Վերդերը հյուրընկալվելիս հաղթեց «ռեկորդ մայսթերին» 🎥

21/01/2024 - 20:42

Գերմանական Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Վերդերի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ Բրեմենից ժամանած հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

Օլե Վերների թիմին հաղթանակ պարգևեց 59-րդ րոպեին Միչել Վայզերի խփած միակ գոլը։

Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Վերդերի» դարպասապահ Միքայել Ցեթերերը, ով կատարեց 6 սեյվ։

Այս հաղթանակից հետո «Վերդերը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 12-րդ հորիզոնական։

«Բավարիան», 41 միավորով, 2-րդն է։

Հավելենք, որ «ռեկորդ մայսթերն» Բունդեսլիգայի առաջատար «Բայերից» հետ է մնում արդեն 7 միավոր։

Ավելացնենք, որ Թոմաս Տուխելի թիմը, «դեղագործների» համեմատ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023