Մահացել է իտալական ֆուտբոլի լեգենդ Լուիջի Ռիվան

Մահացել է իտալական ֆուտբոլի լեգենդ Լուիջի Ռիվան

23/01/2024 - 00:04

79 տարեկան հասակում մահացել է իտալաիան ֆուտբոլի լեգենդ Լուիջի Ռիվան։

Ռիվան Իտալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, որի կազմում հանդես է եկել 1965-1974 թթ.` անցկացրած 42 խաղում դառնալով 35 գոլի հեղինակ։

Ռիվան «սկուադրա աձուրիի» կազմում 1968 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1970 թ.` աշխարհի փոխչեմպիոն։

Ռիվան կարիերայի մեծ մասը` 1963-1978 թթ. անցկացրել է «Կալյարիի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 374 հանդիպում` դառնալով 205 գոլի հեղինակ։

Ռիվան նաև «Կալյարիի» պատմության լավագույն ռմբարկուն է, որի կազմում 1969/70 մրցաշրջանում դարձել է իտալական Ա սերիայի չեմպիոն։

Հավելենք, որ Ռիվան երեք անգամ` 1966/67 (18 գոլ), 1968/69 (20 գոլ) և 1969/70 (21 գոլ) մրցաշրջաններում դարձել է Ա սերիայի լավագույն ռմբարկու։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023