Թոփ-5 առաջնություններում հանդես եկած հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուբոլիստները

Թոփ-5 առաջնություններում հանդես եկած հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուբոլիստները

22/01/2024 - 23:24

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ժիրոնան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Սևիլիային»։

Հանդիպման հերոս դարձավ կատալոնական ակումբի ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

Այդ ամենով պայմանավորված` հեղինակավոր Transfermarkt կայքը, «թոփ-5 առաջնություններ+բոլոր մրցաշարեր» ձևաչափով, ներկայացրել է հետխորհրդային երկրները ներկայացնող ամենաշատ հեթ-տրիկի հեղինակ դարձած ֆուտբոլիստներին.

  1. Անդրեյ Շևչենկո («Միլան», Չելսի», Ուկրաինա) – 399 հանդիպում, 4 հեթ-տրիկ
  2. Սերգեյ Կիրյակով («Համբուրգ», Կարլսրուհե», Ռուսաստան) – 227 հանդիպում, 3 հեթ-տրիկ
  3. Պավել Պոգրեբնյակ («Շտուտգարտ», «Ֆուլհեմ», «Ռեդինգ», Ռուսաստան) – 135 հանդիպում, 2 հեթ-տրիկ
  4. Անդրեյ Կանչելսկիս («Ման. Յունայթեդ», «Ման. Սիթի», «Էվերթոն», «Սաութհեմպտոն», «Ֆիորենտինա», Ռուսաստան) – 211 հանդիպում, 2 հեթ-տրիկ
  5. Անդրեյ Վորոնին («Բորուսիա Մյոնխենգլադբախ», «Քյոլն», «Բայեր», «Հերտա», «Ֆորտունա Դյուսելդորֆ», «Լիվերպուլ», Ուկրաինա) – 231 հանդիպում, 2 հեթ-տրիկ
  6. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա Դորտմունդ», «Ման. Յունայթեդ», «Արսենալ», «Ռոմա», «Ինտեր», Հայաստան) – 455 հանդիպում, 2 հեթ-տրիկ
  7. Արտյոմ Դովբիկ («Ժիրոնա») – 22 հանդիպում, 1 հեթ-տրիկ
  8. Դմիտրի Ալենիչև («Ռոմա», «Պերուջա», Ռուսաստան) – 60 հանդիպում, 1 հեթ-տրիկ
  9. Օլեգ Սալենկո («Լոգրոնես», «Վալենսիա», Ռուսաստան) – 72 հանդիպում, 1 հեթ-տրիկ
  10. Անդրեյ Արշավին («Արսենալ», Ռուսաստան) – 144 հանդիպում, 1 հանդիպում

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն իր երկու հեթ-տրիկներից մեկը գրանցել է «Բորուսիա Դորտմունդի» (2015 թ. օգոստոսի 6, մրցակիցը` «Վոլֆսբերգ»), իսկ մյուսը` «Ռոմայի» (2020 թ. նոյեմբերի 8, մրցակիցը` «Ջենոա») կազմում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023