Կոտ դ’Իվուարի կատարյալ ֆիասկոն. «փղերը» ջախջախիչ պարտություն կրեցին Հասարակածային Գվինեայից🎥

Կոտ դ’Իվուարի կատարյալ ֆիասկոն. «փղերը» ջախջախիչ պարտություն կրեցին Հասարակածային Գվինեայից🎥

23/01/2024 - 11:21

Աֆրիկայի ազգերի գավաթի 3-րդ տուրում Կոտ դ’Իվուարի հավաքականն A խմբի շրջանակում Աբիջանում մրցեց Հասարածային Գվինեայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «փղերը» սեփական երկրպագուների ներկայությամբ 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին։

Հասարակածային Գվինեայի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էմիլիո Նսուեն, ով մրցաշարի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 5 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Խուան Միչայի թիմից մեկական անգամ էլ աչքի ընկան Պաբլո Գանեթն ու Յանիկ Բույլան։

Հատկանշական է, որ Հասարակածային Գվինեան կրկնել է իր պատմությա հաշվով տոնած հաղթանակը։

Մինչ այս հասարակածայինգվինեացիներն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել էին 2016 թ. սեպտեմբերի 4-ին, երբ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի շրջանակում 4:0 հաշվով առավելության էին հասել Հարավային Սուդանի նկատմամբ։

Ընդ որում, Կոտ դ’Իվուարն էլ Աֆրիկայի ազգերի գավաթի շրջանակում կրել է իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։

Մինչ այս մրցաշարի շրջանակում իվուարցիների ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել էր 1965 թ. նոյեմբերի 19-ին, երբ 1:4 հաշվով զիջել էին Գանային։

Հավաքականն այդ ցուցանիշը «կրկնել» էր 2008 թ. փետրվարի 7-ին` նույն` 1:4 հաշվով զիջելով Եգիպտոսին։

Հավելենք, որ A խմբում 3-րդ տուրի շրջանակում կայացել է ևս մեկ հանդիպում.

Գվինեա Բիսաու 0:1 Նիգերիա

Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հասարակածային Գվինեա – 7 միավոր
  2. Նիգերիա – 7
  3. Կոտ դ’Իվուար – 3
  4. Գվինեա Բիսաու – 0

Այսպիսով, Հասարակածային Գվինեայի ու Նիգերիայի հավաքականները դուրս եկան Աֆրիկայի ազգերի գաբաթի 1/8 եզրափակիչ։

Կոտ դ’Իվուարն էլ 3-րդ հորիզոնականը զբաղցնող հավաքականների շրջանակում դեռևս լավագույն արդյունքն ունի, սակայն պետք է սպասի խմբային փուլի ավարտին` հասկանալու համար` շարունակում է պայքարը, թե` ոչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023