Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթելուց հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ 1/4 եզրափակիչում Ալեքսանյանը 8:3 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Տայրոն Ստերկենբուրգին` դուրս գալով կիասաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am