Չելսին կամային հաղթանակ տարավ Քրիսթալ Փելասի դեմ խաղում 🎥

Չելսին կամային հաղթանակ տարավ Քրիսթալ Փելասի դեմ խաղում 🎥

13/02/2024 - 09:43

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Անհաջող առաջին կեսից հետո «ազնվականները» 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան։

Հաշիվը 30-րդ րոպեին բացեց Ջեֆերսոն Լերման, ինչին Մաուրիսիո Պոչետինոյի սաները պատասխանեցին Կոնոր Գալահերի դուբլով և Էնցո Ֆերնանդեսի գոլով։

Նշենք, որ «թոշակառուները» հաղթական գոլը խփեցին 90+1-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

«Քրիսթալ Փելասը», 24 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023