Յուվենտուսը ձախողվեց` պարտվելով Ուդինեզեին 🎥

Յուվենտուսը ձախողվեց` պարտվելով Ուդինեզեին 🎥

13/02/2024 - 09:27

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի վերջին խաղում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Ուդինեզեի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ Ուդինեից ժամանած հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։

Գաբրիելե Չոֆիի թիմին հաղթանակ պարգևեց 25-րդ րոպեին Լաուտարո Ջիանետիի խփած գոլը։

Հանդիպման հերոս դարձավ հյուրերի դարպասապահ Մադուկա Օկոյեն, ով կատարեց 6 սեյվ։

Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» վաստակեց 22 միավոր` բարձրանալով 15-րդ տեղ։

«Յուվենտուսը», 53 միավորով, 2-րդն է։

Թուրինյան ակումբն Ա սերիայի առաջատար «Ինտերին» զիջում է արդեն 7 միավորով, մրցակցի համեմատ էլ, մեկ հանդիպում շատ է անցկացրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023