Author Archives: Miqayel

Բրահիմ Դիասի ֆանտաստիկ գոլը Լայպցիգի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցում է «Լայպցիգի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից 49-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Երեկոյի առաջին գոլը. ԿԴԲ-ն առաջ մղեց Ման. Սիթիին 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցում է «Կոպենհագենի» դեմ։ «Քաղաքաբնակների» կազմից 10-րդ րոպեին աչքի ընկավ Կևին դե Բրույնեն` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կոպենհագեն – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Պարկեն» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Կոպենհագենի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լայպցիգ – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռեալի մեկնարկային կազմը Լայպցիգի դեմ հանդիպման համար

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ մեկնարկային կազմով.

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն 🎥

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մալխաս Ամոյանը (77 կգ), հաղթելով բոլոր մրցակիցներին, դուրս էր եկել եզրափակիչ։ Եզրափակիչում Ամոյանը գոտեմարտեց թուրք Յունուս Էմրե Բաշարի դեմ` հաղթելով 7:0 հաշվով։ Ամոյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ծանրամարտի ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ չեմպիոն 🎥

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը ցույց տվեց երկամարտի 196 կգ (81+115 կգ) արդյունքը` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 19-ամյա ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Իզաբելլա Յայլյանը։ Վերջինս երկամարտի 180 կգ (80+100 կգ) արդյունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Ըմբշամարտի ԵԱ. Մանվել Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր 🎥

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մանվել Խաչատրյանը (55 կգ) հաղթել էր մեկնարկային գոտեմարտում, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ու հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեղալի համար գոտեմարտում հայ ըմբիշը ժամկետից շուտ 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի Ստեֆան Գրիգորովին։ Այսպիսով, Մանվել Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ 🎥

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), հաղթելով մեկնարկային երկու գոտեմարտերում, դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց չեզոք գոտու ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի դեմ և հաղթեց 5:1 հաշվով։ Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ և կմրցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Մուրթազալիևի դեմ։ Եզրափակիչ գոտեմարտը […]

Ըմբշամարտի ԵԱ. Գալստյանը, Ղարիբայնն ու Խաչատրյանը պարտվեցին 1/4 եզրափակիչում 🎥

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Գևորգ Ղարիբայնը (60 կգ) մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելուց հետո դուրս էր եկել 1/4 եզրափակիչ։ 1/4 եզրափակիչում 1:2 հաշվով զիջեց ռումինացի մրցակցին։ Քառորդ եզրափակիչ էին հասել նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ), ովքեր, ցավոք, նույնպես պարտվեցին` զիջելով համապատասխանաբար Ռուսլան Բիչուրինին (Ռուսաստան, […]

1 612 613 614 615 616 2,106