Դրամա «Դրագաուում». Պորտուն 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Արսենալի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ. «վիշապները» հաղթանակ կորզեցին 90+4-րդ րոպեին։ Սերժիու Կոնսեյսաուի թիմից հերոսացավ բրազիլացի կիսապաշտպան Գալենոն, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց արդեն 5-րդ գոլն ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ 26-ամյա ֆուտբոլիստը նաև 4 ասիստ է կատարել մրցաշարի […]