Հիանալի ֆուտբոլ Նեապոլում. Բարսան ձեռքից բաց թողեց հաղթանակը Նապոլիի դեմ խաղում 🎥

Հիանալի ֆուտբոլ Նեապոլում. Բարսան ձեռքից բաց թողեց հաղթանակը Նապոլիի դեմ խաղում 🎥

22/02/2024 - 01:53

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն, միևնույն է, Խավիի թիմը չկարողացավ կոտրել «աձուրիների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հյուրերի կազմից 60-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «աձուրիներին» պարտությունից փրկեց 75-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած գոլը։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023