Ռեալն արդեն 10 մլն եվրո բունս է  վճարել Պալմեյրասին` Էնդրիկի տրանսֆերի համար

Ռեալն արդեն 10 մլն եվրո բունս է վճարել Պալմեյրասին` Էնդրիկի տրանսֆերի համար

21/02/2024 - 13:00

Բրազիլական «Պալմեյրասի» 17-ամյա կենտրոնական հարձակվող Էնդրիկն սկսել է ակտիվացնել իր` «Ռեալ Մադրիդ» տեղափոխության հավելավճարները։

«Արքայական» ակումբի ապագա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության 9-րդ տուրում` գրավելով «Կորինտիանսի» դարպասը (2:2)։

Պատանի հարձակվողն արդեն 15 գոլ է խփել այն պահից ի վեր, երբ մադրիդյան ակումբը հայտարարեց նրա տրանսֆերն իրականացնելու մասին։

Globo Esporte-ն հայտնում է, որ յուրաքանչյուր 5 գոլի համար «Ռեալը» հավելյալ 2,5 մլն եվրո է վճարում «Պալմեյրասին»։

Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն երեք անգամ նման հավելավճար է ակտիվացրել, ինչի համար «Պալմեյրասն» ստացել է 7,5 մլն եվրո։ Այդ հավելավճարի սահմանաչափը 25 գոլն է։

Բրազիլական ակումբը ևս 2,5 մլն եվրո ստացել է նաև Էնդրիկի` «Պալմեյրասի» հիմնական թիմում խաղալու համար։

Հիշեցնենք, որ Էնդրիկը «արքայական» ակումբի կազմում սկսելու է հանդես գալ 2024 թ. հուլիսի 1-ից։ «Ռեալը» գործարքի համար վճարել է 35 մլն եվրո, որին ավելանալու է ևս 25 մլն եվրո հավելավճար։

Ավելացնենք, որ Էնդրիկը «Պալմեյրասի» սան է, որի կազմում անցկացրել է 62 հանդիպում` դառնալով 18 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023