Խավին փնտրում է Բարսելոնայի «առնետին»

Խավին փնտրում է Բարսելոնայի «առնետին»

21/02/2024 - 12:18

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին կարծուվ է, որ ակումբից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել։

El Chiringuito TV-ն հայտնում է, որ «բլաուգրանայի» մարզիչն այժմ փնտրում է ակումբի «առնետին», որը ժամանակ առ ժամանակ թիմի հանդերձարանի ներքին խոհանոցից տեղեկություններ է հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։

«Խավին արդեն երկու ամսի է «որսի» է դուրս եկել. նա փնտրում է «առնետին»։ Այն, ինչ մամուլում հայտնվում է, ճշմարտությունն է, և սա նոր խնդիր չէ։

Խավիի առջև այս խնդիրը հենց սկզբից էլ դրվել էր։ Նպատակը մեկն է` գտնել «առնետին»։

Խավին միանգամ նույնիսկ հավաքել է բոլոր օգնականներին ու խորհրդականներին` պահանջելով հեռախոսները դնեն աշխատասեղանին։ Նա սկսել է ստուգել աշխատակիցների հեռախոսազանգերն ու WhatsApp-ի նամակագրությունները։ Նա ցանկացել տեսնել` արդյոք նրա օգնականներից կամ խորհդականներից մեկը կոնտակտ ունի որևէ լրագրողի հետ, թե` ոչ։ Նա դա արել է բոլոր ներկաների համաձայնությունից հետո։

Ֆուտբոլիստները կարծում են, որ «առնետը» մարզչական շտաբի ներկայացուցիչներից մեկն է։ Ֆուտբոլիստների և Խավիի վերջին հանդիպման ժամանակ մարզչական շտաբից ոչ ոք ներկա չի եղել։ Արդեն նման երեք հանդիպում է տեղի ունեցել։

Խավին, նույնիսկ, անձամբ զանգահարել է լրագրողներից մեկին` հարցնելով, թե ով է նրա աղբյուրը։ Իհարկե, լրագրողը չի բացահայտել, թե ով է իրեն տեղեկությունը փոխանցել. նա չուներ դրա իրավունքը։ Դա տեղի է ուենցել մոտ 2 ամիս առաջ։

Իրավիճակը սարսափելի է։ Ֆուտբոլիստներն սկսել են չվստահել մարզչական շտաբին, իսկ Խավին դեռ չի գտել «առնետին»»,- նշել է El Chiringuito TV-ի լրագրող Խավի Միգելը հեռուստաընկերության եթերներից մեկի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո Խավին հեռանալու է կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023