Պաշտոնական. Թոմաս Տուխելը կհեռանա Բավարիայից

Պաշտոնական. Թոմաս Տուխելը կհեռանա Բավարիայից

21/02/2024 - 16:14

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 2023/24 մրցաշրջանի ավարտին լքելու է զբաղեցրած պաշտոնը։

Ակումբն ու 50-ամյա մասնագետը համատեղ քննարկումից հետո որոշել են դադարեցնել համագործացկությունը։

Հիշեցնենք, որ Տուխելը մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2023 թ. մարտին։ «Ռեկորդ մայսթերը» գերմանացի մարզչի գլխավորությամբ մինչ այս անցկացրել է 44 հանդիպում, տարել 28 հաղթանակ, կրել 11 պարտություն և 5 անգամ գրանցել ոչ-ոքի։

«Բավարիան» գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 22 տուրից հետո վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջագար «Բայերից» հետ մնալով 8 միավորով։

Մյունխենյան ակումբն արդեն դուրս է մնացել Գերմանիայի գավաթի 2023/24 խաղարկությունից, ինչպես նաև պարտվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոյի» դեմ դիմակայության առաջին խաղում (0:1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023