Դրամա Միլանում. Ինտերը հաղթեց Ատլետիկոյին 🎥

Դրամա Միլանում. Ինտերը հաղթեց Ատլետիկոյին 🎥

21/02/2024 - 01:54

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «ներաձուրիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմին հաղթանակ պարգևեց 79-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի խփած միակ գնդկաը։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 72-րդ րոպեին։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 13-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023