Բայերը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց ու շարունակեց անպարտելիության անհավանական շարքը🎥
Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» տանը մրցեց «Շտուտգարտի» դեմ խաղում։ Թվում էր` այս խաղում կընդհատվի «Բայերի» անպարտելիության անհավանական շարքը, սակայն Խաբի Ալոնսոյի թիմը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց։ «Շտուտգարտը» Քրիստիան Ֆյուրիխի և Դենիս Ունդավի խփած գոլերի շնորհիվ 57-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «դեղագործները» կարողացան խուսափել պարտությունից։ Տանտերերի կազմից 62-րդ րոպեին աչքի […]