Լեսթերը վերադարձավ Պրեմիեր լիգա

Լեսթերը վերադարձավ Պրեմիեր լիգա

27/04/2024 - 01:13

«Լեսթերը» դարձավ 2024/25 մրցաշրջանի անգլիական Պրեմիեր լիգայի առաջին նորեկը։

«Աղվեսները» Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեցին այն բանից հետո, երբ Չեմպիոնշիփի 45-րդ տուրում «Լիդսը» արտագնա խաղում 0:4 հաշվով անսպասելի պարտություն կրեցին ՔՊՌ-ից։

«Լեսթերը» անցկացրած 44 խաղից հետո վաստակել 94 միավոր և գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը։ Էնցո Մարեսկայի թիմը «Լիդսի» կրած պարտությունից հետո այժմ մրցաշարային աղյուսակում այլևս չի կարող երկրորդ տեղից ցածր դիրք զբաղեցնել։

Նշենք, որ «Լիդսը» այս պարտությունից հետո էականորեն վտանգեց Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելու հարցը, քանի որ ակումբն ունի 90 միավոր, իսկ մոտակա հետապնդող «Իպսվիչ Թաունը»` 89 միավոր, և մրցակցի համեմատ էլ երկու հանդիպում քիչ է անցկացրել։

Այսպիսով, «Լեսթերն» մեկ տարվա դադարից հետո վերադարձավ Պրեմիեր լիգա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023