Բայերը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց ու շարունակեց անպարտելիության անհավանական շարքը🎥

Բայերը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց ու շարունակեց անպարտելիության անհավանական շարքը🎥

27/04/2024 - 22:40

Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» տանը մրցեց «Շտուտգարտի» դեմ խաղում։

Թվում էր` այս խաղում կընդհատվի «Բայերի» անպարտելիության անհավանական շարքը, սակայն Խաբի Ալոնսոյի թիմը հերթական թրիլերային ոչ-ոքին կորզեց։

«Շտուտգարտը» Քրիստիան Ֆյուրիխի և Դենիս Ունդավի խփած գոլերի շնորհիվ 57-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով, սակայն «դեղագործները» կարողացան խուսափել պարտությունից։

Տանտերերի կազմից 62-րդ րոպեին աչքի ընկավ Ամին Ադլին, իսկ 90+7-րդ րոպեին` Ռոբին Անդրիխը։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչի շնորհիվ «Բայերը» շարունակեց անպարտելիության անհավանական շարքը` այն հասցնելով 46 անընդմեջ հանդիպման։ 2023/24 մրցաշրջանում Լևերկուզենյան ակումբը ոչ մի պարտություն չի կրել։

Այս ոչ-ոքիից հետո «Բայերը» վաստակեց 81 միավոր և Բունդեսլիգայի առաջին տեղում է։ «Շտուտգարտը», 64 միավորով, երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023