Գործարքը կայացած է. Արնե Սլոտը կգլխավորի Լիվերպուլը

Գործարքը կայացած է. Արնե Սլոտը կգլխավորի Լիվերպուլը

27/04/2024 - 00:28

Հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը 2024/25 մրցաշրջանից նույն պաշտոնը կզբաղեցնի «Լիվերպուլի» ղեկին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Լիվերպուլն» ու ռոտերդամյան ակումբը Սլոտի տեղափոխության հարցում հասել են վերջնական համաձայնության։

Մերսիսայդյան ակումբը 45-ամյա մասնագետի պայմանագրի խզման համար «Ֆեյենորդին» վճարելու է 13-15 մլն եվրո փոխհատուցում։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ հոլանդացի մարզիչը «Լիվերպուլի» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ Արնե Սլոտը «Ֆեյենորդը» մարզում էր 2021 թ. հուլսից։ Ակումբը մինչև օրս նրա գլխավորությամբ անցկացրել է 145 հանդիպում, տարել 94 հաղթանակ, 27 անգամ գրանցել ոչ-ոքի ու կրել 24 պարտություն։ «Ֆեյենորդը» Սլոտի օրոք մեկական անգամ դարձել է Էրեդիվիզիայի հաղթող ու Նիդերլանդների Սուպերգավաթակիր։

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին Յուրգեն Կլոպը հեռանալու է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2015 թ. հոկտեմբերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023