Ռեալ Մադրիդը հաղթեց Ռեալ Սոսիեդադին` կտրուկ մոտենալով չեմպիոնական տիտղոսին 🎥

Ռեալ Մադրիդը հաղթեց Ռեալ Սոսիեդադին` կտրուկ մոտենալով չեմպիոնական տիտղոսին 🎥

27/04/2024 - 00:58

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփեց Արդա Գյուլերը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 84 միավոր և առաջնության ավարտից 5 տուր առաջ 14 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը, որն ունի 70 միավոր, ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը և ապրիլի 29-ին «Մոնժուիկ» մարզադաշտում կընդունի «Վալենսիային»։ «Ռեալ Սոսիեդադը», 51 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023