Ման. Յունայթեդը խաղավերջում բաց թողեց հաղթանակը Բարնլիի դեմ խաղում 🎥

Ման. Յունայթեդը խաղավերջում բաց թողեց հաղթանակը Բարնլիի դեմ խաղում 🎥

27/04/2024 - 19:57

Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բարնլիի» դեմ։

«Կարմիր սատանաները» կրկին անհաջող հանդիպում անցկացրին և միավորներ կորցրին. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպման հաշիվը 79-րդ րոպեին բացեց Էրիկ Տեն Հագի թիմի բրազիլացի վինգեր Անթոնին, սակայն 87-րդ րոպեին հյուրերի հարձակվող Զեքի Ամդունին դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու խփեց «Բարնլիի» պատասխան գոլը։

«Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Բարնլին», 24 միավորով, նախավերջինն է` 19-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023